Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով նախատեսվում է սուբսիդիա տրամադրել 200 շահառուի

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով նախատեսվում է սուբսիդիա տրամադրել 200 շահառուի
Հասարակություն
15:44, 01 сентябрь 2022
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին» ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացունը: Ծրագրով նախատեսվում է շուրջ 200 շահառուի տրամադրել 40,000.0 հազար դրամի սուբսիդիա: Ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվելու է հետևյալ պայմաններով՝ բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում վարկի սահմանաչափը կազմելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 84 ամիս ժամկետով: Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկիտոկոսադրույքը սուբսիդավորվելու է հետևյալ հաշվարկով՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային  բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0% տոկոսադրույքով, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3% տոկոսադրույքով, Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5% տոկոսադրույքով: