Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունենք, որ բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց «Բնակարանների և անհատական տների էներգարադյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության մասին» ծրագիրը հաստատելու մասին հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծրագիրն ունի կարճ անվանում՝ «Բնակարանների ռենովացիայի ծրագիր». «Հույս ունենք, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք քաղաքացիներին առաջարկում են սուբսիդավորման վարկեր վերցնել և վերանորոգել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը օգտագործվի բնակարանի էներգախնայողության համար:

«Այս կերպ արտագնա աշխատանքի մեկնել չկարողացողների համար նաև աշխատատեղ ենք ստեղծում»,- ասաց վարչապետը և հավելեց, որ սա ծրագիր է բոլորի համար, սակայն որոշակի քվոտաներ են սահմանում. «Առաջին փուլով 10 հազար վարկ կտանք»:

Մանրամասն՝ տեսանյութում: