Քաղաքացիակենտրոն
լրատվություն

17-ամյա պատանու են դանակահարել․ ոստիկանություն

17-ամյա պատանու են դանակահարել․ ոստիկանություն
Հասարակություն
16:12, 01 сентябрь 2022
Օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: