Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ
Հասարակություն
12:04, 02 сентябрь 2022
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Դևիդ Վալադաոն և Ադամ Շիֆը շնորհավորել են Արցախին Անկախության օրվա 31-րդ տարեդարձի առթիվ։

Իրենց շնորհավորական նամակում կոնգրեսականները նշել են, որ շարունակում են ԱՄՆ կառավարությունից պահանջել ընդունել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները՝ պատժելու Թուրքիային և Ադրբեջանին 2020 թվականին Արցախի վրա հարձակվելու համար, ինչպես նաև համարժեք աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան, ինչպես նաև նրանց, ովքեր խիզախորեն մնում են ապրելու իրենց հայրենի հողում: 

Կոնգրեսականները հաստատել են, որ ԱՄՆ կառավարությունը հակված է պաշտոնապես համագործակցելու Արցախի իշխանությունների հետ, և պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել Արցախը վերափոխելու համար։