Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատության հրապարակում այսօր 17։00-ից մեկնարկելու է երեխաների ու պատանիների համար նախատեսված անվճար գիտական ճամբարը

Ազատության հրապարակում այսօր 17։00-ից մեկնարկելու է երեխաների ու պատանիների համար նախատեսված անվճար գիտական ճամբարը
Հասարակություն
12:40, 08 сентябрь 2022
«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-11-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացվելու են գիտական ճամբարներ։  

Ազատության հրապարակում տեղադրված տաղավարներում գիտության տարբեր ճյուղերի չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներ պատմելու են գիտության նվաճումների, ձեռքբերումների ու նորությունների մասին։ Միջոցառումները հետաքրքիր կլինեն ինչպես գիտասերների, այնպես էլ մասնագիտության ընտրության առաջ կանգնած պատանիների համար։

Ճամբարային օրերն ավարտվելու են համերգներով ու աննախադեպ երաժշտական ծրագրերով։ Գիտական ճամբարի մուտքն ամբողջովին անվճար է։