Քաղաքացիակենտրոն
լրատվություն

STARMUS փառատոնի շրջանակներում Երևանում սպասվում են նաև անվճար բացօթյա համերգներ. տեսանյութ

Սեպտեմբերի 5-10-ը մեկնարկող «Սթարմուս» փառատոնի հետաքրքիր միջոցառումներից է գիտության ոչ սովորական ճամբարը։

Ազատության հրապարակն արդեն սկսել է վերափոխվել այդ նպատակով։ Սեպտեմբերի 8-11-ն այստեղ գիտության տարափ է նախատեսվում՝ համեմված բարձրակարգ երաժշտությամբ։ Տաղավարներում այցելուները կծանոթանան գիտության նվաճումներին, նորություններին ու ձեռքբերումներին։ 

Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ Ազատության հրապարակում կանգնեցված բեմում երեկոյան ժամերին կլինեն համերգներ հայկական և արտասահմանյան հայտնի նվագախմբերի կատարմամբ։

Բացօթյա համերգների մուտքն ազատ է։