Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը կայցելի Հայաստան սեպտեմբերին

Queen խմբի համահիմնադիր Բրայան Մեյը կայցելի Հայաստան սեպտեմբերին
Հասարակություն
17:56, 29 июль 2022
Սեպտեմբերի 5֊10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի եւ Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների եւ երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երեւանում` հանրայնացնելու եւ խթանելու գիտության հաղորդակցությունը։

Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս եւ լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Նա առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի առաջատար կիթառահար, եւ խմբի համար ստեղծված իր միջազգային հիթերով, ինչպիսիք են We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me եւ Who Wants to Live Forever։ Դոկտոր Մեյը հայտնի է նաեւ որպես աստղաֆիզիկոս եւ գիտության հանրայնացմամբ զբաղվող մասնագետ։ 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է Queen's-ի լավագույն կիթառահար։