Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ
Հասարակություն
19:35, 11 октябрь 2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ՝ կրթության հասանելիությանն աջակցելու համար. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակը։

«Սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել ենք վերանորոգման աշխատանքներ՝ կրթության հասանելիությանն աջակցելու համար։

Կրթության մատչելիությունն ապահովող առաջնային կարիքներից մեկը բարենպաստ ֆիզիկական միջավայրն է, քանի որ այն ուղղակիորեն ազդում է կրթական պրոցեսի արդյունավետության վրա»,- ասվում է գրառման մեջ: