Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների աճյունների որոնումները ավարտվել են ապարդյուն

Զինծառայողների աճյունների որոնումները ավարտվել են ապարդյուն
Հասարակություն
12:49, 17 апрель 2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Այս մասին տեղեկացրել են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:

Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել. 1542:


Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ: