Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ
Հայաստան
12:04, 13 апрель 2021
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում. տեղեկացնում են Արցախի ԱԻՊ ծառայությունից: Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: