Քաղաքացիակենտրոն
լրատվություն

55 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը

55 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը
Հասարակություն
17:30, 01 ноябрь 2022
55 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը:

Ստեփանակերտի «Մե՛նք ենք, մեր սարերը» (նաև՝ «Տատիկ – պապիկի արձան», «Մե՛նք ենք մեր լեռները», արևմտահայերեն՝ «Մամիկ և Պապիկ») հուշարձան-կոթողն Արցախի ամենահայտնի խորհրդանիշերից, այցեքարտերից մեկն է:

Կարմիր տուֆից պատրաստված քանդակը, որը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը, տեղադրվել է 1967 թվականին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել հայ գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մոտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ:

«Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:

2013 թվականին «Մենք ենք, մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է մոսկվաբնակ գործարար Կարեն Ավագումյանի միջոցներով:

Հուշարձանը նաև երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին արձանն է: Այս կոթողն անվանում են նաև Երկարակյացների հուշարձան: