Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ներկայացնում են Մեծ եղեռնից մազապուրծ եղած իրենց նախնիների պատմությունները

Այսօր` ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագիրը կրող ցուցադրությունների շարքը: Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժինը յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը ներկայացրել էր առանձին` մեծ պաստառներով` հայերեն և անգլերեն տեքստերով ու լուսանկարներով:

Գաղթական ընտանիքների ժառանգները ցուցասրահ էին այցելել ներկայացնելու իրենց նախնիների պատմությունները, որոնք 1915թ. մազապուրծ էին եղել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունից: Այցելուների մեջ էր նաև ԱՄՆ-ից, հենց ցուցադրությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Արմեն Արսլանյանը: Նրա տատիկն ու պապիկը 1915թ. թուրք զինվորի հրահանգով լքել էին Կիլիկայի Հաճն քաղաքում գտնվող իրենց տունն ու բռնել գաղթի ճամփան:

 Արմեն Արսլանյանի գերդաստանը բազմամարդ է եղել, սակայն ընտանիքի այն անդամները, որոնք գնացել են Դեր Զորի ճանապարհով` բոլորը մահացել են: Կարողացել են փրկվել նրանք, ովքեր ուղևորվել են դեպի Սիրիա այլ ճանապարհով: Արմեն Արսլանյանի պատմելով` իր տատն ու պապը երեք ամիս շարունակ ոտքով քայլել են, սնունդ չի եղել և փոխարենը ճանապարհին պատահած խոտաբույսերով են սնվել:
 
Մանրամասները` տեսանյութում:
 
Նարա Մարտիրոսյան