Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բլոկադան շարունակվում է, 264 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ. Ռուբեն Վարդանյան

Արցախի բլոկադան շարունակվում է, 264 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ. Ռուբեն Վարդանյան
Հասարակություն
10:22, 23 декабрь 2022
«Արցախի բլոկադան շարունակվում է, իրավիճակը նույնն է, 264 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ շարունակվում է նաև պետական մարմինների աշխատանքը՝ նշելով, որ հասկանում է՝ ստեղծված իրավիճակն ազդում է մարդկանց բնականոն կյանքի վրա, ստեղծվել է զայրույթ ու ագրեսիա:

Այս իրավիճակում, ըստ Վարդանյանի, կարևոր է ոչ թե առանձին-առանձին մարմինների աշխատանքը, այլ կարևոր է, որ այդ աշխատանքը չվնասի մյուսների շահերը, բոլորը գործեն միասին ու համախմբված՝ հաշվի առնելով պետության և հասարակության շահերը:

«Աշխարհի շատ ծայրերում մարդիկ բարձրաձայնում են Արցախի, Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ինչը շատ կարևոր է»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ այսուհետ ուղիղ եթեր դուրս կգա ոչ թե ամեն օր, այլ միայն երբ շատ կարևոր ասելիք կլինի: