Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 հիվանդ
Հասարակություն
12:18, 10 январь 2023
Այսօր Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող ևս 3 քաղաքացի, «Ազատությանը» հայտնում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից։

Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այլ մանրամասներ չներկայացրեց։

Շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր18 ծանր հիվանդ է տեղափոխվել Հայաստան, այդ թվում՝ երեխաներ։

Արցախն արդեն մեկ ամիս է՝ շրջափակման մեջ է։ Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, երբեմն այստեղով անցնում են Կարմիր խաչի մեքենաները: