Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից ևս 3 հիվանդ է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ մասնագիտակցված ԲԿ-ներ

Արցախից ևս 3 հիվանդ է ԿԽՄԿ-ի  ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ մասնագիտակցված ԲԿ-ներ
Հասարակություն
12:59, 07 январь 2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին  բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ․ տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից։

Տեղափոխված  հիվանդներից  մեկը  2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։