Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս իրականացնել էլեկտրաէներգիայի վթարավերականգնողական աշխատանքներ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս իրականացնել էլեկտրաէներգիայի վթարավերականգնողական աշխատանքներ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Հասարակություն
19:07, 11 январь 2023
Օպերատիվ շտաբի հայտարարությունը

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից. տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։


Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝  կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը: