Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները

Մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Հասարակություն
18:24, 05 февраль 2023
Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ավագ պարեկ Արթուր Գրիգորյանին և կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն «Աբովյան» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։