Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ
Հասարակություն
16:45, 08 февраль 2023
Բաքվի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ փետրվարի 8-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ: «Ընտանիքի վերամիավորման նպատակով մեր միջնորդությամբ 17 անձ տեղափոխվել է Հայաստան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ԿԽՄԿ միջնորդությամբ ընտանիքի վերամիավորման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվն այս պահի դրությամբ 58 է: