Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են զոհվել

Երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են զոհվել
Հասարակություն
16:15, 09 февраль 2023
Աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են՝ Ստեփան Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի հարազատը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ Տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 հազար 351-ի: