Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները Թուրքիայում և Սիրիայում

Հայկական որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները Թուրքիայում և Սիրիայում
Հասարակություն
21:31, 10 февраль 2023
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։