Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց
Հասարակություն / Իրավունք
13:38, 18 февраль 2023
Փետրվարի 17-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակիազմից։
 
Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։ 

Արձանագրված խնդիրներն ու  անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ: 

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ։

Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն: Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները։