Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի շարք բնակավայրեր․ կասեցվել է տվյալ բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը

Քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի շարք բնակավայրեր․ կասեցվել է տվյալ բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
Հասարակություն
12:50, 22 февраль 2023
Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ 

Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան