Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքում վթարված ավտոբուսի ուղևոր պարի խմբի երեխաները հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մյուսները դուրս են գրվել հիվանդանոցից

Գեղարքունիքում վթարված ավտոբուսի ուղևոր պարի խմբի երեխաները հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մյուսները դուրս են գրվել հիվանդանոցից
Հասարակություն
18:06, 18 июль 2022
Այսօր, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գիշերը ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով VAZ 2115-ի վարորդ Գ․ Գրիգորյանը տեղում մահացել էր։

Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել էր Գավառի բժշկական կենտրոն։ Կենտրոնից Civic.am-ին հայտնեցին, որ վերջինս ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գանգուղեղի ցնցում։ Ավելի ուշ էլ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Շահինյանը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնալիս են եղել Մարտունի։

Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված անձինք չկան։