Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տպավորիչ էր ուսանողների տեղեկացվածությունը․ ՔՊ պատգամավորները հանդիպել են ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

Տպավորիչ էր ուսանողների տեղեկացվածությունը․ ՔՊ պատգամավորները հանդիպել են  ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Հասարակություն
22:56, 28 февраль 2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր՝ փետրվարի 28-ին, գործընկերոջս՝ Լիլիթ Ստեփանյանի հետ հանդիպել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ։ 

Տիկին Ստեփանյանի հետ պատասխանել ենք ուսանողներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Բավականին տպավորիչ էր ուսանողների տեղեկացվածությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական հարցերից»։