Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը

Արցախի ԱԺ-ում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը
Հասարակություն
13:35, 14 март 2022
Մարտի 14-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մեկշաբաթյա արտադրական փորձուսուցումը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետև ուսանողներին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։

Օրվա ընթացքում ուսանողների հետ հանդիպումներ կունենան ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության և կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

Մեկշաբաթյա փորձուսուցման ժամանակ ուսանողները հանդիպելու են ԱԺ մյուս խմբակցությունների, մշտական հանձնաժողովների, փորձագիտական ծառայության պատասխանատուների հետ: