Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի խորշեք բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկեք որպես ապագա հաջողության գրավական. ԿԲ նախագահը՝ ԵՊՀ ուսանողներին

Մի խորշեք բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկեք որպես ապագա հաջողության գրավական. ԿԲ նախագահը՝ ԵՊՀ ուսանողներին
Գիտություն
14:15, 01 сентябрь 2021
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից:

«Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին:

Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ և ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական:

Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին»,- ասված է հաղորդագրությունում: