Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ ՀՀ ԱՆ

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ ՀՀ ԱՆ
Հասարակություն
12:21, 04 март 2023
Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
 
Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: