Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱԻՊԾ

Այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
19:36, 24 май 2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: 

Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: