Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը

Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Հասարակություն
22:58, 14 апрель 2023
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։
 
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։ 
 
Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Հանդիսատեսը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո Արամ ՆԻկոլյանը վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։

Նշենք, որ Արամ Նիկոլյանը 2013 թ-ից Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է: