Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է
Սպորտ
19:25, 30 май 2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․ այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:
Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում է՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: