Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 11։00-ն մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փակ է լինելու

Մինչև 11։00-ն մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փակ է լինելու
Հասարակություն
09:25, 24 апрель 2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։