Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու թոռը. shamshyan.com

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու թոռը. shamshyan.com
Հասարակություն
16:09, 12 июнь 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: