Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Հասարակություն / Իրավունք
13:33, 10 июнь 2023
Ոստիկանության բաժին է ներկայացել գողության մեղադրանքով հետախուզվող տղամարդը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին բաժին է ներկայացել 47-ամյա Արթուր Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոց չի կիրառվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: