Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը

Հայտնաբերվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն / Իրավունք
14:07, 25 февраль 2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 50-ամյա Գագիկ Մ.-ին, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 324-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածների մեղադրանքով․ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:


Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: