Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ազատ խոսքի համար ոչ մեկին ո՛չ սպանում են, ո՛չ ձերբակալում. Արարատցիները՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ

Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչները, պատասխանելով մեր հարցին, թե ինչ ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 3 տարիներին, ամենակարևոր ձեռքբերումը համարեցին խոսքի ազատությունը. «Այդ ազատ խոսքի համար ոչ մեկին ո՛չ սպանում են, ո՛չ ձերբակալում են»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մոսկվան նույնպես միանգամից չի կառուցվել. «Ժողովուրդը պետք է համախմբվի, ընտրի և պահանջի իշխանություններից»:

Նրանցից մեկն էլ նշեց, որ այս թավիշը մի քիչ շատ թավիշ է. «Պետք է ավելի կոշտ լինել»:
Նրանք ակնկալում են, որ երկիրը կարգի բերվի, որպեսզի իրենց երեխաները վերադառնան: