Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանը ևս չեղարկել է Լեպսի համերգը

Ղրղզստանը ևս չեղարկել է Լեպսի համերգը
Հասարակություն
13:23, 07 июль 2023
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում չեղարկվել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են միջոցառման կազմակերպիչները։ Նրանց խոսքով՝ որոշումը կայացվել է քաղաքի բնակիչների դժգոհության պատճառով։ 

Ղրղըզական լրատվամիջոցները նշում են, որ Լեպսին երկիր են հրավիրել մասնավոր կարգով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ղազախստանում և Ուզբեկստանում երգչի համերգների չեղարկման մասին։

Կենտրոնական Ասիայում Լեպսի համերգների չեղարկումներին նախորդել են լայնածավալ քննարկումներ սոցիալական ցանցերում։

Օգտատերերից շատերն իրենց դժգոհությունն են հայտնել արտիստի ժամանման կապակցությամբ, որը աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։