Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ռուս երգիչ Յուրի Շատունովը

Մահացել է ռուս երգիչ Յուրի Շատունովը
Հասարակություն
12:40, 23 июнь 2022
48 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովը: Ըստ տարածվող տեղեկությունների՝ երգչի մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության՝ ինֆարկտի հետևանքով: Վերջինս մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: 

Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրական ՀԽՍՀ-ում 1973 թվականին: Նրա ծնողները բաժանվել են, երբ Շատունովը երեք տարեկան է եղել, իսկ 11 տարեկանում կորցրել է մորը: Ապագա արտիստը իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը, որտեղ հանդիպել է պրոդյուսեր Սերգեյ Կուզնեցովին, այդ պահից սկսվել է «Ласковый май» խմբի պատմությունը, նա խմբի մենակատարն էր: