Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Պատվաստմանը դեմ արտահայտվող հայտնի բժիշկը մահացել է կորոնավիրուսից
Հասարակություն
18:48, 10 ноябрь 2021
Հոմեոպաթ բժիշկ Յուրի Պոպովը, որը Չելյաբինսկում սեփական կլինիկան էր ղեկավարում և դեմ էր պատվաստմանը, մահացել է կորոնավիրուսային վարակից։

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին life.ru-ին հայտնել է նրա գործընկեր Նատալյա Շչեկոլդինան։

«Հիմա շատերը հարցնում են, թե ինչպես եղավ, ինչո՞ւ նա չկարողացավ փրկել իրեն: Յուրի Պոպովը հոմեոպաթ էր և հետազոտող, նա ցանկանում էր հաղթել այս անհայտ հիվանդությանը, բայց միշտ ավելի դժվար է ինքդ քեզ բուժելը»,- ասել է բժշկի գործընկերը։

Յուրի Պոպովը 59 տարեկան էր։ Նա մարդկանց կորոնավիրուսից բուժում էր հոմեոպաթիկ միջոցներով։ Բժիշկը դեմ էր հակաքովիդային պատվաստումներին և դիմակների պարտադիր կրմանը։