Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Արտաշատյան ջրանցքից դուրս է բերվել 31-ամյա քաղաքացու դի

Երևանի Արտաշատյան ջրանցքից դուրս է բերվել 31-ամյա քաղաքացու դի
Հասարակություն
08:56, 20 июнь 2021
Հունիսի 19-ին, ժամը 18։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Գ․ Ս․-ն (ծնված 1990 թ․), ըստ նախնական տվյալների, ընկել է Արտաշատյան ջրանցքը («Նաիրի» բժշկական կենտրոնի հարևանությամբ)․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները որոնողական աշխատանքներին աջակցելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել են ջրի հոսքը։

Ժամը 22։36-ին քաղաքացու դին հայտնաբերվել է․ փրկարարները ջրանցքից («Հրազդան» մարզադաշտի հատված) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության աշխատա­կիցներ և քաղաքացիներ։