Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի.ռազմագերիների հարազատներ

Եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի.ռազմագերիների հարազատներ
Հասարակություն
12:11, 24 июнь 2021
Մեր նստացույցը վերաբերվում է ինչպես ՀՀ իշխանությանը, այդպես էլ միջազգային կառույցներին, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Լրագրողների հետ զրույցում ասաց հայ ռազմագերիի եղբայր Տիգրան Ամբարդարյան, որը մասնակցում է  Կառավարության դիմաց հայտարարված նստացույցին։

Նա նշեց, որ իրենց հիմնական մտահոգությունը Բաքվում իրականացվող ձևական դատավարություններն են, որոնք աբսուրդ են.

«Մեր տղաներն այնտեղ մենակ են՝ առանց օգնության: Միջազգային կառույցներին հորդորում ենք, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի գերիների իրավունքներն այնտեղ պաշտպանվեն: Իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք, որպեսզի իրավական գործընթաց սկսեն ՝ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի սաստեն նրան»,-ասաց գերիի եղբայրը:

Տիգրան Ամբարդարյանը հայտարարեց, որ անժամկետ նստացույց են հայտարարել, իսկ եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի: