Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք». Ալիևի ներկայացուցիչը՝ արցախցիներին

«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք». Ալիևի ներկայացուցիչը՝ արցախցիներին
Հասարակություն
18:28, 08 август 2023
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի ճանապարհը պետք է օգտագործվեր բացառապես հումանիտար նպատակներով։ «Ցավոք, վերջին երկուսուկես տարիների ընթացքում այն անօրինական կերպով օգտագործվել է Հայաստանի զինված ուժերի ռոտացիայի համար, որոնք ապօրինի տեղայակվել են Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանում»: Այս մասին ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Լաչինի միջանցքի փակման պատճառների հետ, ինչի պատճառով Ղարաբաղի 120.000 բնակիչներ ամեն օր բախվում են հումանիտար պայմանների վատթարացման:

«Ի դեպ, 120.000 թիվը խիստ ուռճացված է, մեր տեղեկություններով՝ Ղարաբաղի տարածաշրջանում ապրում է մոտ 50 հազար մարդ, որից 10 հազարը Հայաստանի զինված ուժերն են։ Ահա թե ինչու մենք ստիպված եղանք այս տարվա ապրիլի 23-ին սահմանային անցակետ ստեղծել Հայաստանի հետ սահմանին»,- ասել է Ալիևի հատուկ հանձնարարություններով  ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով՝ ճանապարհը, ինչպես նախկինում, բաց է բժշկական տարհանման համար: Ամիրբեկովը կրկին մատնանշել է Աղդամի և Ֆիզուլիի ճանապարհները և նշել, որ այդ ճանապարհի օգտագործումից հրաժարումը «ոչ մի բացատրություն չունի»:

«Ինչ տարբերություն, թե ինչ ճանապարհով է ստացվում այդքան սպասված պարենը՝ Լաչինի՞, թե՞ Աղդամի կամ Ֆիզուլիի: Կարևորը հնարավորություն ունենալ ստանալու անհրաժեշտ սննդամթերքը: Եթե դուք քաղցած եք, չպետք է պայմաններ առաջադրեք»,- ասել է նա: