Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական ջազի և շախմատի երեկո․ համերգի հատուկ հյուրեր՝ Լևոն Մալխասյան, Ինգա Արշակյան

Հայկական ջազի և շախմատի երեկո․ համերգի հատուկ հյուրեր՝ Լևոն Մալխասյան, Ինգա Արշակյան
Մշակույթ
21:38, 29 ноябрь 2023
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։

Համերգային ծրագիր

1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան)
2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց)
3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան)
4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան)
5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
6. «Անուրջներ» - Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան)
7. «Promenade» - (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան)
8. «Արևոտ անձրև» - Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան)
9. «Քառսուն կարաս» - Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ)
10. «Շողեր ջան» - Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց)
11. «Կեսկատակ» - (Ա. Հյուսնունց)
12․«Վաղարշապատի պար» - (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց)

 Համերգը կկայանա ս.թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին։ Մինչ համերգը` ժամը 18:00 նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ։