Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին․ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին․ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
Մշակույթ
22:54, 07 февраль 2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.

«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին»,-նկատել է դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ հավաքածուն պահպանելու համար։