Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսպանիայում ՀՀ դեսպանը աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ քննարկել է մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունը

Իսպանիայում ՀՀ դեսպանը աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ քննարկել է մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունը
Մշակույթ
23:02, 11 январь 2022
Այսօր Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հրավերով դեսպանություն է այցելել Մադրիդում բնակվող աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը։

«Դեսպան Ավետիսյանը վերջինիս հետ քննարկել է Իսպանիայում համատեղ մշակութային միջոցառումների անցկացման և հայ մշակույթն առավել ճանաչելի դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել հայրենիքից հեռու նրա ծավալած հայանպաստ գործունեության համար»,- ասված է Իսպանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: