Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհի լավագույն դիջեյը գալիս է Երևան

Աշխարհի լավագույն դիջեյը գալիս է Երևան
Մշակույթ
11:22, 26 июнь 2023
Հուլիսի 28–ին ՀԱՅԱ Փառատոնի հրավերով հանրահռչակ Մարտին Գարիքսը առաջին անգամ կայցելի Հայաստան։ Համերգը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում։

Մարտին Գարիքսը, հոլանդացի տաղանդավոր երաժիշտ է ով կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են՝ Scared to be Lonely-ն Dua Lipa-ի եւ In the Name of Love-ը Baby Rex-ի հետ:
 
Մարտին Գարիքսի «Animals» դեբյուտային հիթը, համարվում է 2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը: 

2016 թվականին Մարտին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, ով DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։

Մարտինը ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 միլիոն դոլար գնահատված կարողությամբ։

Մարտին Գարիքսը իր սեփական երաժշտական լեյբլի ստեղծողն է, որը կոչվում է «Martin Garrix Presents: STMPD RCRDS»: 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Hayafest.com հարթակից։