Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստանոց և նկարչի արվեստի սրահ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստանոց և նկարչի արվեստի սրահ
Մշակույթ
20:22, 26 июнь 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ:
Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:

Ցուցասրահը ներկայացնում է  Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: