Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում բացվել է Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը․ լուսանկարներ

Վանաձորում բացվել է Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը․ լուսանկարներ
Մշակույթ
17:59, 08 сентябрь 2022
Սեպտեմբերի 5-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ  Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։ 

Ճանաչված նկարչի  ցանկությամբ հոբելյանական ցուցահանդեսնը  հայրենի Վանաձորում է բացվել, որին ներկայացրել  է 118 աշխատանք, հիմնականում վերջին 5 տարիներին արվածները։ Բերված գործերի մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում։ 
Նկարչի հոբելյանական ցուցահանդեսն իրականացվել Է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, համայնքապետարանի ու մարզպետականի ներկայացուցիչներ։ Արվեստագետին շնորհավորելու էին եկել նաև Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, արվեստի, մշակույթի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Բացման արարողությանն իր օրհնությունը բերց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը։ Մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը ողջունել են ներկաների,  շնորհավորել  ու շնորհավորագրեր հանձնել Անատոլի Ավետյանին։ Ելույթ են ունեցել  Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, վանաձորցի նկարիչ Փափագ Ալոյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը։ 

Ցուցասրահի կարմիր ժապավենը կտրելուց հետո Վանաձորի կամերային նվագախմբի կատարումների ուղեկցությամբ հյուրերը վայելել են նկարչի գործերի շքեղությունը։

Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը Վանաձորում կտևի մինչև հոկտեմբերի 5-ը։