Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ
Գիտություն
19:30, 30 октябрь 2023
Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենախետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:

Բալթյան երկրների հայոց թեմի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի տարած աշխատանքին, որի արդյունքում հնարավոր է դարձել այդ համագործակցությունը: