Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում

Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում
Գիտություն
19:26, 11 январь 2024
Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ)  հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied, Inc. ընկերության կողմից:
Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին: