Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր․ Ժաննա Անդրեասյան

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր․ Ժաննա Անդրեասյան
Գիտություն
18:15, 10 февраль 2024
«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության հետևյալ ծրագրերը․

– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,

– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,

– այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։ Մեկնաբանությունում կդնեմ հայտ ներկայացնելու մանրամասները ներկայացնող հղումը։
Հաջողություն եմ մաղթում ատեստավորմանը մասնակցել պատրաստվողներին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։